«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Վալենտինա Վարդանյանը մասնակցել է WCO-IOF-ESCEO ամենամյա համաշխարհային համագումարին, որը ոսկրահոդային համակարգի առողջությանը վերաբերող ամենամեծ մուլտիդիսցիպլինար միջոցառումներից է:
Համագումարին մասնակցում էին աշխարհի ավելի քան 50 տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ ռևմատոլոգներ, էնդոկրինոլոգներ, օրթոպեդ-վնասվածքաբաններ։ Ակնհայտ է, որ նույն հիվանդության դիտարկումը տարբեր հարակից մասնագիտությունների տեսանկյունից միանշանակ բարելավում է ինչպես ախտորոշումը և բուժումը, այնպես էլ պացիենտի կյանքի որակը:
Վալենտինա Վարդանյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում ձեռք է բերել նոր գիտելիքներ, որոնք ոչ միայն կիրառելու է ամենօրյա պրակտիկայում, այլև դրանք հանդիսանալու են նյութ հետագա գիտական ուսումնասիրությունների համար:
.png)